Բրազիլիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բայա նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների պատճառով: Անձրևները չեն դադարել մի քանի շաբաթ և ուժեղացել են Սուրբ Ծննդյան նախօրեին, գրում է Euronews-ը։
Տարածաշրջանային իշխանությունները հայտնում են 21 զոհի մասին։ Աղետից տուժել են 116 բնակավայր, ավելի քան 470 հազար մարդ, 60000-ից ավելի բնակիչ ստիպված լքել է տները: Ջրհեղեղներից քանդվել է երկու ամբարտակ, ավերվել են կամուրջներ, շատ բնակավայրեր կտրվել են արտաքին աշխարհից։
Բայայի նահանգապետն ասել է, որ նահանգը դիմակայում է իր պատմության մեջ ամենասարսափելի աղետներից մեկը։
Դաշնային կառավարությունը հայտարարել է, որ Բայան արտակարգ միջոցների հիմնադրամից կստանա 80 միլիոն ռեալի կամ ավելի քան 14 միլիոն դոլարի օգնություն: