Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում նախատոնական տրամադրություն է։
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, հաստատության «Տարմանի» թատերախմբի տարեցների մասնակցությամբ, այսօր կայացել է «Տաքսի֊Տաքսի» ներկայացման պրեմիերան, որի դիտմանը ներկա է գտնվել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։