ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանն այցելել է Կապանի թիվ 13 դպրոց և ծանոթացել դպրոցի խնդիրներին։
Նշել է, որ միջգերատեսչական հանձնաժողովի հետ որոշում է կայացվել դպրոցին համակարգիչներ նվիրելու և դպրոցի մի հատվածը վերանորոգելու մասին։
Ինչպես նաև Դավիթ Դանիելյանի նախաձեռնությամբ սահմանամերձ Ագարակ գյուղի բոլոր երեխաները ստացել են ամանորյա նվերներ՝ սմարթ ժամացույցներ և պլանշետներ։