Ճապոնիան բողոք է ներկայացրել Հարավային Կորեային վիճելի Տակեսիմա կղզիներում (Դոկդո) զորավարժություններ անցկացնելու համար, հայտնում է РИА Новости-ն:
Լրատվամիջոցները հայտնել են, որ Սեուլն անցյալ շաբաթ զորավարժություններ է անցկացրել՝ պաշտպանելու Ճապոնիայի հետ տարածքային վեճի թեմա դարձած Դոկդո կղզիները (ճապոնական անվանումը՝ Տակեսիմա): Զորավարժություններն անցկացվել են ծովում` կղզիների տարածքում և համակարգչային մոդելավորման միջոցով վայրէջք չի եղել։ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունն ու ռազմածովային ուժերը չեն հաստատել զորավարժությունների փաստը։
Դոկդո կղզեխումբը գտնվում է Ճապոնական ծովում՝ Տոկիոյի և Սեուլի միջև: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ կղզիները դարձան կորեական։ Ճապոնիան, սակայն, դա անվանում է «ապօրինի օկուպացիա» և կղզիները համարում է իր տարածքի մի մասը։
Մյուս կողմից, Հարավային Կորեան պնդում է, որ Դոկդո կղզիների վերաբերյալ վեճ չկա, քանի որ դրանք պատմական, աշխարհագրական և իրավական տեսանկյունից Կորեայի տարածք են։