Հունգարիայի կառավարությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 100000 դեղաչափ է նվիրաբերել Հայաստանին, չորեքշաբթի Ֆեյսբուքի իր էջում գրել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիարտոն։
Կառավարությանը պատկանող բեռնատար ինքնաթիռն այսօր առավոտյան մեկնել է Բուդապեշտից՝ պատվաստանյութերը տեղ հասցնելու համար, ասել է նա։
Հունգարիան «ժամանակին քայլեր է ձեռնարկել, որպեսզի բոլորը կարողանան ստանալ իրենց պատվաստանյութերը, ներառյալ խթանիչ պատվաստումները»,- նշել է նախարարը:
Նա ընդգծել է, որ նվիրատվությունը կօգնի Հայաստանին պայքարելու համավարակի դեմ «տարածաշրջանում, որտեղ կյանքը հեշտ չէ»։
Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել են նաև ՀՀ արտգործնախարարությունից: