2021 թվականին հիմնանորոգվել է Տ-1-24 /Մ-3/ Մելիքգյուղ կմ0+000-կմ6+000 (6կմ) ճանապարհահատվածը։ Այն անցնում է Արագածոտնի մարզով՝ Մելիքգյուղը կապելով Մ-3 միջպետական ճանապարհի հետ։
Շինաշխատանքներն իրականացրել է «ՎՄՎ քամփնի» ընկերությունը։
Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Աշխատանքների պայմանագրային արժեքն է 522 000 000 ՀՀ դրամ։