Լիտվայի իշխանությունները հրաժարվել են կատարել Եվրամիության արտաքին սահմանների վերահսկողության գործակալության (Frontex) պահանջները՝ միգրանտներին անցակետեր տեղափոխելու անհրաժեշտության մասին, հայտնում է РИА Новости-ն։
Գործակալությունը Վիլնյուսից պահանջել է Բելառուսի տարածքից ներթափանցած անօրինական միգրանտներին ուղղորդել դեպի անցակետեր, որպեսզի այնտեղ մարդիկ կարողանան օրինականորեն հատել սահմանը և ապաստան խնդրել։
«Եթե մենք սկսենք բոլոր բերման ենթարկված անօրինական ներգաղթյալներին հասցնել անցակետ, որպեսզի նրանք պաշտոնապես դիմեն ապաստանի համար (ինչպես պահանջվում է ԵՄ-ում), դա կլինի բաց սահմանների քաղաքականություն, ինչն անհնար է այս իրավիճակում»,- ասել է Լիտվայի ՆԳ փոխնախարարը։
Նա հավելել է, որ հանրապետությունը կարող է ինքնուրույն հաղթահարել միգրանտների հոսքը՝ առանց Frontex-ի օգնության։