Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել երկու ուկրաինական հեռուստաալիքների՝ «Առաջին անկախ» և UkrLive-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Բացի հեռուստաալիքներից, պատժամիջոցներ կկիրառվեն նաև Новости մեդիա հոլդինգի, Тайм Медиа-ի և Телепростора-ի նկատմամբ։ Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից։
Ըստ պատժամիջոցների՝ ուկրաինացի պաշտոնյաներին արգելվում է արտոնագրեր տրամադրել և օգտագործել Ուկրաինայի ռադիոհաճախականության ռեսուրսները։
Բացի այդ, տվյալ հեռուստաալիքների սեփականատեր իրավաբանական անձինք չեն կարող որևէ ֆինանսական գործարք իրականացնել Ուկրաինայի տարածքում և ուկրաինական բանկերի հաշիվներից։ Պատժամիջոցները սահմանվել են 5 տարի ժամկետով։
Ուկրաինայի խորհրդարանական «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցությունը քննադատել է նախագահ Զելենսկու որոշումը՝ այն որակելով անօրինական: Ըստ կուսակցության՝ այդ պատժամիջոցներով նախագահը փորձում է տեղեկատվական տարածքը մաքրել ընդդիմությունից՝ իր իշխանությունն ամրապնդելու համար: