Գերմանիայի Նախարարների կաբինետի ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրեյտը հաստատել է երկրի կանցլերի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ենս Պլետների՝ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակի հետ բանակցելու մասին տեղեկությունը, հաղորդում է ТАСС-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև նախատեսվող հանդիպման մասին՝ առանց Կիևի մասնակցության։ Reuters-ն այս բանակցությունները հազվադեպ է անվանել։
Գործակալությունը, վկայակոչելով Գերմանիայի կառավարությունում երկու անանուն աղբյուրի, նշել է նաև, որ Գերմանիայի իշխանությունները կասկածում են ԱՄՆ-ի այն պնդումներին, թե Ռուսաստանը, իբր, պատրաստվում է հարձակվել Ուկրաինայի վրա։ Ինչպես նշել է զրուցակիցներից մեկը, Պլետներն ու Կոզակը կհանդիպեն հունվարին՝ քննարկելու ապաէսկալացման ուղիները։
Վերջին շաբաթներին Կիևում և Արևմուտքում հայտարարություններ են արվում Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման սպառնալիքի մասին։ Մոսկվան շեշտում է, որ ագրեսիվ մտադրություններ չունի։