ԱՄՆ զինվորականները որոշել են Հարրի Թրուման ատոմային ավիակիրը թողնել Միջերկրական ծովում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այդ մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Պենտագոնի աղբյուրին։
Հրատարակության զրուցակցի խոսքով՝ ավիակիրը պետք է ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգ նավերից բաղկացած խմբի հետ մեկներ Մերձավոր Արևելք, սակայն երթուղին փոխվել է՝ Եվրոպայում «մշտական ներկայություն» ապահովելու համար:
Միջուկային ավիակրի տեղաշարժը դադարեցնելու հրամանը տվել է անձամբ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։ Նա նշել է, որ այդ քայլի նպատակը տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցներին ու գործընկերներին աջակցություն ցուցաբերելն է։