ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին տարեվերջյան ասուլիս է անցկացրել, որի ժամանակ թուրքական պետական Anadolu լրատվական գործակալության թղթակիցը հարց է ուղղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին:
Պոլյանսկին նշել է, որ հարաբերությունների կարգավորումը շատ զգայուն գործընթաց է, կողմերի միջև դեռ վստահության պակաս կա:
«Մենք պետք է դա հաղթահարենք և եթե հաջողենք, Հայաստանի ու Թուրքիայի միջև բնականոն դրացիական հարաբերությունների վերահաստատումից կօգտվի ամբողջ աշխարհը: Այս պահին այդ կետից դեռ բավական հեռու ենք: Պետք է քայլ առ քայլ առաջ շարժվենք և խթանենք երկու երկրի հնարավոր հաշտեցումը»,- ասել է ռուս դիվանագետը: