Իրանը Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում հյուպատոսություն կբացի։ Իրանի կառավարությունը հավանություն է տվել երկրի արտգործնախարարության առաջարկին:
«Լուրերի» հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը տեղեկացրել է, որ Հայաստանը, փոխադարձության սկզբունքով, աշխատանքներ է տանում Իրանում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ: