Դեկտեմբերի 28-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2676 նոր դեպք՝ տեղեկացնում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 2966 մարդ, մահացել՝ 63 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 928 030 դեպք, որից ապաքինվել է 888 022 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 13 646 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 42 772 փորձարկում, այդ թվում 28 677-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 14 095-ը՝ PCR թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 6.26% է, վերջին 14 օրվանը՝ 5.74%, վերջին 7 օրվանը՝ 5.02%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 481 500 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 13 377 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 42 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4951 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 857 անձ: