Վայոց ձորի մարզպետարանի խորհրդակցությունների սենյակում կայացել է ՀՀ Վայոց ձորի Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական՝ թիվ 4 նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նախագահ Դավիթ Սարգսյանը։
Նիստի աշխատանքներին մասնակցում էին հանձնաժողովի 11 անդամներից 9-ը, ինչպես նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Վայքի տարածքային կենտրոնի տնօրեն Խաչիկ Մկրտչյանը, «Մանկական զարգացման հիմնադրամի» Վայոց ձորի տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի թիմի ղեկավար Հայկուշ Հարությունյանը:
Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը. 2021 թվականին ՀՀ Վայոց ձորի մարզում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման աշխատանքների մասին, հաշմանդամություն ունեցող անձանց ընդգրկվածությունը զբաղվածության պետական ծրագրերում, ներառական կրթությունը ՀՀ Վայոց ձորի մարզում, սոցիալ-հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպության կողմից 2021 թվականին կատարած աշխատանքների վերաբերյալ:
Բացման խոսքով և օրակարգի առաջին հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես է եկել հանձնաժողովի նախագահ Դավիթ Սարգսյանը: Օրակարգում ընդգրված հարցերի քնարկումից հետո հանձնաժողովը որոշել է
հաշմանդամություն ունեցող անձան հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ համագործացության արդյունքում բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը, իրականացնել համատեղ ծրագրեր, վեր հանել առկա հիմնախնդիրները և աշխատանքներ տանել դրանց լուծման ուղղությամբ: