Սյունիքի և Վայոց ձորի մարզերում բացվել են 17 նոր «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ:
Սյունիքի մարզի Օխտար, Աճանան, Սյունիք, Արծվանիկ, Գեղանուշ, Ձագիկավան, Լեռնաձոր, Լեհվազ, Ծավ, Շվանիձոր, Որոտան, Խնածախ, Հարթաշեն, Իշխանաձոր գյուղերում լաբորատորիաները բացվել են ԿԳՄՍ նախարարության և ԱՏՁՄ-ի աջակցությամբ:
Հայ Կրթական հիմնարկության և ԱՏՁՄ աջակցությամբ են բացվել Սյունիքի մարզի Խոտ գյուղի և Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի լաբորատորիաները:
Գերմանական Clevis gmbH ընկերության ֆինանսական աջակցությամբ և ԱՏՁՄ օժանդակությամբ էբացվել Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքի լաբորատորիան:
2022 թ․ հունվարին մեկնարկելիք դասընթացներին կմասնակցի շուրջ 500 երեխա: