Պետական եկամուտների կոմիտեն 2021 թվականն ավարտում է նախանշված ծրագրերի իրագործմամբ:
Տարին հատկանշվել է հարկային ոլորտում իրականացված արդյունավետ վարչարարությամբ, մաքսային գործընթացների պարզեցմամբ և թվայնացմամբ։
Սպասված փոփոխություններ են կատարվել հօգուտ քաղաքացիների, ակտիվ է եղել հարկ վճարողների հետ երկխոսությունը։
Կոմիտեն հետևողական է եղել նաև հարկային և մաքսային իրավախախտումների դեմ պայքարում։
Մեծածավալ աշխատանք է տարվել միջազգային գործընկերների հետ․ մշակվել են փոխգործակցության ծրագրեր։
Պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է 2021 թ․ եզրափակել պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքման բարձր ցուցանիշներով։
Տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին մանրամասն՝ ամփոփիչ տեսանյութում: