ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը Գավառի մանկատանը նվիրել է համակարգիչներ: Այս մասին հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
«Օրերս այցելել էի Գավառի մանկատուն, ծանոթացել պայմաններին և երեխաների համար ստեղծված հնարավորություններին, ինչի արդյունքում էլ պարզ դարձավ, որ մանկատունն ունի համակարգիչների կարիք՝ սաներին անհրաժեշտ կրթություն տալու համար։
Հերթական անգամ այցելեցինք երեխաներին, զրուցեցինք ամանորյա ծրագրերի ու միջոցառումների մասի և Ամանորի ու Սուրբծննդյան տոների կապակցությամբ մարզպետարանի կողմից մանկատանը նվիրեցինք երեք համակարգիչ:
Տեղում տնօրինության հետ զրուցեցինք նաև մանկատան ջեռուցման համակարգի բարելավման մասին և առաջիկայում քայլեր կձեռնարկենք այս խնդրի կարգավորման համար ևս»,- հայտնել է մարզպետը: