Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 27-ին ընդունել է «Փախստական կանանց միավորում» հասարակական կազմակերպության անդամներին՝ կառույցի նախագահ Ռուզաննա Ավագյանի գլխավորությամբ։
Երկրի ղեկավարը լսել է փախստական կանանց խնդիրներն ու կարիքները, որոնց շարքում ամենակենսականը բնակարանային ապահովության հարցն է։
Արայիկ Հարությունյանը վստահեցրել է ներկաներին, որ 90-ականներից ի վեր բնակարանային հերթում սպասող փախստականների կարիքները 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղծված հումանիտար և սոցիալական բարդ իրավիճակի, ինչպես նաև նոր բռնի տեղահանված քաղաքացիների խնդիրների համատեքստում անուշադրության չեն մատնվելու։
Արցախի նախագահը նշել է, որ մինչև տարեվերջ բնակարանաշինության ծրագրերի շրջանակներում «Փախստական կանանց միավորում» ՀԿ-ի կողմից ներկայացված շուրջ 10 կարիքավոր ընտանիքների բնակարաններ են տրամադրվելու, իսկ մնացած ընտանիքներն արդեն ընդգրկված են պետական աջակցության ծրագրերի մեջ և ապահովվելու են բնակարաններով առաջիկա ժամանակահատվածում։
Քննարկվել են նաև սոցիալական, անվտանգային, ներքին և արտաքին քաղաքական մի շարք հարցեր։