Դեկտեմբերի 27-29-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը:
Դեկտեմբերի 27-ին կայացել է առաջնության վիճակահանությունը, իսկ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ից, կտրվի մրցումների մեկնարկը: Եզրափակիչ գոտեմարտերը տեղի կունենան դեկտեմբերի 29-ին: Առաջնությունն անցկացվելու է առանց հանդիսատեսի: Հայաստանի առաջնությանը 69 ըմբիշ կմասնակցի: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի առաջատարները, բացի Արթուր Ալեքսանյանից, կմասնակցեն մրցումներին:
Հիվանդության պատճառով Հայաստանի առաջնությունը բաց կթողնեն Ռուդիկ Մկրտչյանն ու Տիգրան Մինասյանը:
Օրերս անցկացվել է նաև ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին 70 ըմբիշ է մասնակցել:
Հավաքականի առաջատարներից ծնկի վիրահատության պատճառով առաջնությունը բաց է թողել 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, իսկ մեր մյուս առաջատարը՝ Արսեն Հարությունյանը, աչքի վիրահատության էր ենթարկվել:
Հիվանդության պատճառով առաջնությունը բաց է թողել նաև 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության բոլոր մեդալակիրներն են՝
57 կգ - Մանվել Խնձրցյան (Ազատան), Էրիկ Հարությունյան (Գառնի), Շմավոն Թևանյան (Արտաշատ), Առաքել Մովսեսյան (ՕՀՔ),
61 կգ - Նորիկ Հարությունյան (ՕՀՔ), Վրեժ Գևորգյան (Արտաշատ), Վաղինակ Մաթևոսյան (Գյումրի), Հայկ Աբրահամյան (ՕՀՔ),
65 կգ - Գևորգ Թադևոսյան (Արտաշատ), Հրաչյա Մարգարյան (Արմավիր), Տիգրան Ղազարյան (Վանաձոր), Ղազար Համբարձումյան (ՕՀՔ),
70 կգ - Արման Անդրեասյան (Արտաշատ), Նարեկ Հարությունյան (Արմավիր), Գևորգ Մխեյան (ՕՀՔ), Նարեկ Սիրունյան (Վանաձոր),
74 կգ - Հրայր Ալիխանյան (ՕՀՔ), Խաչատուր Պապիկյան (Գյումրի), Մենուա Յարիբեկյան (ԲԿՄԱ),
79 կգ - Արման Ավագյան (ՕՀՔ), Մուշեղ Մկրտչյան (Ազատան), Ռազմիկ Սիմոնյան (ՕՀՔ),
86 կգ - Մհեր Մարկոսյան (ԲԿՄԱ), Կնյազ Իբոյան (Արշալույս), Արծրուն Թանգամյան (ՕՀՔ),
92 կգ - Հովհաննես Մխիթարյան (Վանաձոր), Սերգեյ Սարգսյան (Գառնի), Ազատ Կարապետյան (Սևան),
97 կգ - Խաչատուր Խաչատրյան (ՕՀՔ, ‹‹Աշխ. ռեզ.››),
125 կգ - Հովհաննես Մաղաքյան (Վանաձոր):