Դեկտեմբերի 29-ին տեղի կունենա Թուրքիայից դեպի Հարավային Կովկաս նոր ավտոմոբիլային թունելի բացումը՝ փոխանցում է Anadolu գործակալությունը:
Էրզրում նահանգի Ուզունդերեի շրջանն Արդվին քաղաքի հետ միացնող՝ 2246 մետր երկարությամբ թունելի բացման արարողությանը տեսաուղերձով հանդես կգա Թուրքիայի նախագահ Էրդողանը:
Նշվում է, որ նոր թունելը կարևոր օղակ կդառնա Վրաստանի հետ սահմանի ուղղությամբ և շատ առումներով կհեշտացնի բեռնափոխադրումները Թուրքիայի հյուսիս-արևելքի լեռնային շրջաններում: