Դեկտեմբերի 28-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում գրանցվել է կորոնովիրուսի հիվանդության 109 նոր դեպք, մեկ օրում կատարվել է 6547 թեստավորում: Առողջացել է 186 քաղաքացի, գրանցվել է մահվան 6 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 649 դեպք, որոնցից 331 027-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4157 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7965 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդությունների պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1500 է:
Ընդհանուր կատարվել է 2546866 թեստավորում: