Քաբուլում թալիբները կրակ են բացել կանանց հարցերով նախկին նախարարության մոտ ակցիա անցկացնող ցուցարարների վրա՝ հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Քաբուլում իր աղբյուրները:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ կանայք հավաքվել են նախկին նախարարության շենքի մոտ և պահանջել «աշխատանք, սնունդ և ազատություն»: Թալիբները կրակ են բացել ցուցարարների վրա, որպեսզի դադարեցնեն բողոքը:
Նշվում է, որ ակցիայի ժամանակ լուսանկարահանումը և տեսանկարահանումն արգելված են եղել։ Միջադեպի հետևանքով տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան:
Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց հետո կանանց իրավունքները շարունակում են սահմանափակվել: 12 տարեկանից բարձր աղջիկներին արգելել են այցելել կրթական հաստատություններ: Տեղական հեռուստաալիքներին արգելել են կանանց մասնակցությամբ ֆիլմեր և սերիալներ հեռարձակել: Արգելվել է նաև արևմտյան մշակույթ և արժեքներ քարոզող բովանդակության ցուցադրությունը։