Պատվոգեր՝ ԱՊՀ անդամ երկրների 15-րդ երիտասարդական «Դելփյան խաղերի» հայ մրցանակակիրներին: Համավարակի հետևանքով մրցույթն անցկացվել է հեռավար՝ դեկտեմբերի 7-10-ը:
Մրցութային անվանակարգերում ներառված են արվեստի գրեթե բոլոր ձևերը՝ դաշնամուրից մինչև փողային գործիքներ ու կրկեսային արվեստ. Հայաստանի պատվիրակությունը ներկայացված է եղել բոլոր 10-ը անվանակարգերում ու թիմային հաշվարկում զբաղեցրել 3-րդ տեղը:
Ալեքսան Զաքյան («Հայկական ազգային Դելփյան կոմիտեի» նախագահ) - Ունենք երեք 1-ին մրցանակ, երեք 2-րդ մրցանակ, ութ՝ 3-րդ, տասնութ մասնակից էլ արժանացել է հատուկ դիպլոմի։
Գուր Սարգսյան («Դելփյան խաղերի» մրցանակակիր) - Այս տարի առցանց էր այդ ամեն ինչն իրականացվում, ինձ տենց շատ բան, անելիք չէր մնում, ուղղակի վիդեոզապիսներ ուղարկեցի և շահեցի առաջին մրցանակ:
14-17 տարեկանների դաշնամուրային խմբի մասնակիցներից է: Հոբելյանական 15-րդ երիտասարդական «Դելփյան խաղերին» մասնակցել են համագործակցության 9 երկրների ներկայացուցիչներ:
Արա Խզմալյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Այս միջոցառումները ոչ միայն գեղարվեստական նշանակություն ունեն, ունեն նաև հսկայական կրթական նշանակություն և հսկայական հոգեբականակ նշանակություն, որոհետև դրանք հնարավորություն են տալիս մեր պատանիներին շատ վաղ տարիքից մուտք գործելու միջազգային հարթակներ, ձևավորելու միջազգային համագործակցություն:
Նելլի Սարգսյան («Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի» ղեկավար) - Երկար տարիներ մենք մեծ հաջողությամբ մասնակցել ենք «Դելփյան խաղերին»: Մշակութային մեծ իրադարձություն է:
2023-ին նախատեսվում է «Դելփյան խաղերն» անցկացնել Հայաստանում:
ԿԳՄՍ փոխնախարարի խոսքով՝ հաջորդ տարի կիրականացվեն համապատասխան աշխատանքներ՝ փառատոնը մեր երկրում հյուրընկալելու համար: