2021 թվականի դեկտեմբերի 27-ին Բարձրագույն դատական խորհրդում ավարտվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը: Այդ մասին ասված է ԲԴԽ-ի Ֆեյսբուքի էջում:
«Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Այն կհրապարակվի 2022 թվականի հունվարի 10-ին՝ ժամը 15:00-ին:
Ըստ ներկայացված միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 191-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության» մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված նորմերի խախտումներ:
Դատավորը համամիտ չէ միջնորդության հիմնավորումների հարցում և համարում է, որ այն ենթակա է մերժման»,- նշված է գրառման մեջ: