Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ։ Որոշումն այսօր հրապարակել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ մերժելով պաշտպանական կողմի միջնորդությունը:
Հիշեցնենք՝ երեկ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը 30 մլն դրամ գրավով կամ ստորագրությամբ ազատ արձակելու միջնորդություն էր ներկայացրել:
Առուշանյանը մեղադրվում է ընտրությունների ժամանակ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, ընտրողներին կաշառք տալուն օժանդակելու, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, Ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար: