ԱՄՆ-ը կֆինանսավորի Ռուսաստանի և Բելառուսի հետ Ուկրաինայի սահմանների ամրապնդման նախագծերը: Այս մասին հայտնել են Ուկրաինայի սահմանապահ ծառայությունից:
Հայտարարության մեջ ասվում է, որ 20 մլն դոլար արժողությամբ նախագծերը ներառում են տեսագրության համակարգերի և անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև սահմանապահների համար անհատական պաշտպանության միջոցների գնում: