Թեհրանը շահագրգռված է Հարավային Կովկասում երկաթուղային բոլոր հաղորդակցությունների շուտափույթ վերականգնմամբ: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Նրա խոսքով՝ Իրանը հետաքրքրված է նաև տարածաշրջանում տարբեր երթուղիների շահագործմամբ և կամուրջների կառուցմամբ:
Աբդոլլահիանը նաև Անդրադարձել է Ադրբեջանի հետ հարաբերություններին: «Ենթակառուցվածքների վերականգնումը մեծ ներդրում կլինի Իրանի և Ադրբեջանի տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության, Տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում»,- ընդգծել է Իրանի ԱԳ նախարարը: