Կորեայի Հանրապետության միավորման նախարարությունը ԿԺԴՀ-ին կոչ է անում 2022 թվականը սկսել Սեուլի հետ երկխոսության և համագործակցության ուղղությամբ քայլերով: Այս մասին հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչ Լի Չոն Չուն։
«Հուսով ենք, որ ԿԺԴՀ-ն նոր տարին կսկսի՝ միջազգային հանրության հետ երկխոսության դուռը բացելով և քայլեր կանի Սեուլի հետ համագործակցության ուղղությամբ»,- ընդգծել է նա:
Լին նշել է, որ Սեուլը ուշադրությամբ կհետևի ԿԺԴՀ-ում իշխող Կորեայի աշխատավորական կուսակցության հերթական պլենումին, որն անցկացվելու է մոտ օրերս: Նրա խոսքով՝ միջոցառման շրջանակներում կարող են հայտարարություններ արվել միջկորեական հարաբերությունների կամ միջուկային բանակցությունների մասին։
ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի միջև հարաբերությունները սառեցված են 2019.-ից, երբ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների գագաթնաժողովը Հանոյում ավարտվեց անարդյունք: Դրանից հետո Փհենյանը մերժում է շփումների և համագործակցության վերսկսման վերաբերյալ հարավի բոլոր առաջարկները: