Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն հայտարարել է, որ Մինսկը պատրաստ կլինի պատասխան միջոցների, եթե Արևմուտքը չդադարեցնի պատժամիջոցների քաղաքականությունը՝ փոխանցում են բելառուսական լրատվամիջոցները:
Գոլովչենկոն ընդգծել է, որ Արևմուտքի կողմից պատժամիջոցների սահմանումը երկրում անհանգստություն չի առաջացրել: Նրա խոսքով՝ Մինսկում պատրաստվել են հայտարարված սահմանափակումներին, որոշակի ներքին բարեփոխումներ են իրականացրել, ուսումնասիրել են արևմտյան պատժամիջոցներին Ռուսաստանի պատասխան միջոցների փորձը:
Բելառուսի վարչապետը նշել է, որ հունվարի 1-ից Արևմուտքից որոշակի ապրանքների ներմուծման նկատմամբ պարենային էմբարգո սահմանելու մասին որոշումը միակ միջոցը չէ, որ Մինսկը պատրաստել է՝ դիմագրավելու Արևմուտքի սահմանափակումների: