Տնտեսության ոլորտում Թուրքիայի կառավարության մշակած գործիքները փրկել են երկիրն արատավոր շրջանից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Նա հավելել է, որ ինքը երկիրը դուրս է բերել «անկայունության ճիրաններից», և որ այժմ Անկարայի նպատակը աշխարհի լավագույն 10 տնտեսությունների ցուցակում հայտնվելն է:
Վերջին տարվա ընթացքում Թուրքիայի ֆինանսական համակարգը ծանր վիճակում է՝ լիրայի փոխարժեքի անկման պատճառով։ Դեկտեմբերի 20-ին դոլարը հասել է ռեկորդային 18,4 լիրայի, մինչդեռ դեռ այս տարվա հունվարին այն արժեր 7,4 լիրա։ 2019 թ. հուլիսից Էրդողանը երեք անգամ փոխել է կենտրոնական բանկի ղեկավարին, իսկ 2021 թ. նոյեմբերից երկու անգամ՝ ֆինանսների նախարարին։
Շատերը քննադատում են Էրդողանի ֆինանսական քաղաքականությունը, երկրի տարբեր շրջաններում պարբերաբար անցկացվում են բողոքի ցույցեր, ընդդիմադիրները պահանջել են անցկացնել արտահերթ ընտրություններ: