Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Հունաստանի նախկին նախագահ Կարոլոս Պապուլիասի մահվան կապակցությամբ:
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Հունաստանի ժողովրդին ու կառավարությանը՝ մեծագույն պետական գործիչ և հումանիստ, Հունաստանի նախկին նախագահ Կարոլոս Պապուլիասի մահվան կապակցությամբ: Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Կարոլոս Պապուլիասի ընտանիքին և մտերիմներին»,- նշված է ՀՀ ԱԳՆ-ի Twitter-ի միկրոբլոգում։
Դեկտեմբերի 26-ին 92 տարեկան հասակում մահացել է Հունաստանի նախկին նախագահ Կարոլոս Պապուլիասը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2005-2015 թթ.: