Սպանություն է տեղի ունեցել Գյումրու կենտրոնում՝ Ռիժկովի փողոցի սկզբնամասում։
Ոստիկանության տվյալներով՝ կեսօրին շտապօգնությունից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Գյումրու Բագրատունյաց օղակում «Հովնան» խանութի մոտ մահացած մարդ կա, մահացողը կին է։
Նախնական տեղեկություններով՝ սպանվածը հենց «Հովնան» խանութի սեփականատեր Անահիտ Իսկանդարյանն է։ Նրան գտել են կոկորդը կտրած վիճակում։ Անահիտ Իսկանդարյանը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի մայրն է։
Կարեն Եսայանը սպանվել էր 2012 թվականին, հարսանիքի օրվա առավոտյան։
Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ-քննչական խմբեր․ անհրաժեշտ գործողություններ են կատարվում հանգամանքները պարզելու համար։