Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները դեկտեմբերի 20-27-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4243 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 34 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 39, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 6 անձ։ 22 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 22-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 2-ը՝ առանց համարանիշների, 67-ի համարանիշները փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։
Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։