Հայաստանի և Թուրքիայի երկխոսության գործընթացի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կկայանա Մոսկվայում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Հայկական կողմը կներկայացնի ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, իսկ թուրքական կողմը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը: