Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում շարունակվում են ջրամատակարարման լայնածավալ աշխատանքները. ընթանում է արտաքին ջրատարի վերակառուցումը: Այդ մասին ասված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆեյսբուքի էջում:
«Համայնքում՝ հիմնականում անասնապահությամբ ու հողագործությամբ զբաղվող բնակչության համար ջրի խնդրի կարգավորումը շատ կարևոր է՝ հատկապես պատերազմից հետո»,- նշված է գրառման մեջ: