Դեկտեմբերի 27-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 986 նոր դեպք, գրում է jnews.ge-ն:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 3193 մարդ, մահացել՝ 71 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 925354 դեպք, որոնցից ապաքինվել է 885056 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 13583 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 19701 թեստավորում, այդ թվում 12838-ը՝ հակամարմինների արագ թեստով, 6863-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 5% է, վերջին 14 օրվանը՝ 5.86%, վերջին 7 օրվանը՝ 5.13%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 466 815 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 2502 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 43 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5070 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 903 անձ: