Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը 2021 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսում անդրադարձել է Հայաստանի հետ սահմանների սահմանազատման հարցին՝ ընդգծելով, որ ադրբեջանական կողմն արդեն տվել է իր համաձայնությունը, և հույս հայտնել, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովը կձևավորվի առաջիկա ամիսներին:
Բայրամովը խոսել է նաև «3+3» տարածաշրջանային ձևաչափի մասին, դրական է գնահատել Մոսկվայում կայացած փոխարտգործնախարարների հանդիպումը:
«Նախնական պայմանավորվածությունները համարում ենք գոհացուցիչ։ Պայմանավորվել ենք հետագա հանդիպումները ռոտացիոն կարգով անցկացնել մասնակից երկրներում»,- նշել է արտգործնախարարը: