Ամանորի գնումների զամբյուղը ծանրաբեռնելուց առաջ չպետք է մոռանալ դիմակը. զգուշացնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, շարունակում ստուգումները Երևանի սուպերմարկետներում ու խանութներում:
Պատվաստման ու թեստավորման գրանցամատյաններն ստուգելիս տեսուչները տեղեկացնում են՝ եթե անչափահաս աշխատակիցներ ունեն, օրենքը պարտադիր պատվաստում չի պահանջում: Ստուգում են նաև ախտահանիչների որակը, հաճախորդների միջև սոցիալական հեռավորությունը:
Այս սուպերմարկետում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները գրանցամատյանների ու ախտահանիչների որակի խնդիր չգտան, ստուգայցի պահին բոլորը դիմակով էին, մուտքի մոտ նաև անվճար դիմակ էին տրամադրում:
Հիշեցնում են նաև տուգանքները. խախտման դեպքում առաջին անգամ նախազգուշացնում են կամ 100-300 հազար դրամ տուգանք նշանակում, իսկ մեկ տարում կրկնվելու դեպքում տուգանքը 150-500 հազար դրամ է: