Արցախի Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքում կառուցվող նոր թաղամասում շարունակվում են թեթև կոնստրուկցիաներով արագ հավաքովի թվով 9 բնակելի տների կառուցման աշխատանքները։
Առանձնատները կլինեն 2, 3 և 4 սենյականոց՝ յուրաքանչյուրն երեքական։
Ներկա պահին առանձնատներից մեկն արդեն կանգուն է, կատարվում են ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ։
Ընդհանուր թվով 9 առանձնատները պատրաստ կլինեն մինչև հաջորդ տարվա փետրվարի վերջ։
Կառուցապատումն իրականացվում է բարեգործական միջոցներով։