Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում այսօր շարունակվել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի, Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանի և մյուսների գործով դատական նիստը:
Նախորդ նիստին դատարանը ավարտել էր Լուսինե Ավետյանի հարցաքննությունը, իսկ մյուս ամբաստանյալներն այսօրվա նիստում հայտարարել են, որ ցուցմունք կտան, բայց ոչ այս փուլում: Այնուհետև դատարանում հետազոտվել է գործին առնչվող փաստաթղթերից մեկը, հետո Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել է փոխել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը՝ գրավով կամ ստորագրությամբ:
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի վաղը:
Այսօր ևս լրատվամիջոցներին չի թույլատրվել տեսանկարահանել և ձայնագրառել նիստը:
Առուշանյանին աջակցելու համար դատարանում են եղել Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, դերասան Հրանտ Թոխատյանը։
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան