Քովիդ ծախսերին զուգահեռ կառավարությունը նախատեսում է առաջիկա 5 տարում հիմնանորոգել 50 բուժհաստատություն: Կան շենքեր, որոնք ավելի քան 40 տարի չեն նորոգվել: Ու եթե մայրաքաղաքի հիվանդանոցներում վիճակը համեմատաբար լավ է, շենքային պայմանները խիստ անհարմար են մարզերում: Այդ պատճառով կառավարության ընտրած 50 բուժհաստատությունների մեծ մասը Երևանից դուրս է:
Առողջապահության նախարարության հավաստմամբ, ներդրումների ծավալն առողջապահության ոլորտում աննախադեպ է: