Դեկտեմբերի 25-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2090 նոր դեպք, գրում է jnews.ge-ն: Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 1768 մարդ, մահացել է 76 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 922707, այստեղից ապաքինվել է 878022 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 13443:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 48640 թեստավորում, այդ թվում՝ 26892-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 21748-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 4.3% է, վերջին 14 օրվանը՝ 6.12%, վերջին 7 օրվանը՝ 5.41%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 454 879 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 11808 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 40 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5157 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 977 անձ: