Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան որոշել է հրաժարական տալ: Այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում են վրացական լրատվամիջոցները։
««Վրացական երազանքի» քաղաքական թիմի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան խորհրդարանի նախագահի պաշտոնում կատարած արժանապատիվ աշխատանքի համար»,- ասել է Կոբախիձեն:
Կուճավան, սակայն, չի լքի կուսակցությունը: Կոբախիձեի խոսքով՝ նա շարունակում է մնալ իրենց քաղաքական թիմի ղեկավարներից և կուսակցության քաղխորհրդի անդամ ու շարունակելու է աշխատել շատ կարևոր պետական նախագծի ուղղությամբ:
Խորհրդարանի նախագահի պաշտոնը կզբաղեցնի Շալվա Պապուաշվիլին: