Թուրքիայում ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 20 օտարերկրյա ահաբեկիչների, որոնք կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, հայտնել է Milliyet թերթը։
Աղբյուրների փոխանցմամբ՝ կասկածյալները ահաբեկչություններ էին նախապատրաստել։
Նրանք ձերբակալվել են Ստամբուլի հինգ շրջաններում ոստիկանության իրականացրած հակաահաբեկչական գործողությունների ընթացքում: Առգրավվել են նաև քարոզչական բնույթի էլեկտրոնային նյութեր և ահաբեկչական գործողությունների կազմակերպման հետ կապված փաստաթղթեր: Ձերբակալվածների ազգությունը ճշտվում է։