ԱՄՆ պաշտպանության նախարարությունն աշխատում է Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելու ծրագրի ուղղությամբ, որպեսզի վերջինս ավելի օպերատիվ արձագանքի Ռուսաստանի հնարավոր գործողություններին: Այդ մասին գրել է New York Times թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմում իր աղբյուրներին:
Գործակալության տվյալներով՝ նախատեսվող տեղեկատվությունը կներառի պատկերներ, որոնք ցույց կտան, թե արդյոք ռուսական զորքերը պատրաստվում են հատել սահմանը։
New York Times-ի աղբյուրները նշել են, որ ամերիկյան հետախուզական ծառայություններն արդեն իսկ մեծ քանակությամբ տվյալներ են տրամադրում Կիևին: Ըստ թերթի զրուցակիցների՝ այդ տվյալների տրամադրման արդյունքում Ուկրաինան կարող է առաջինը հարված հասցնել: