Հայ-ֆրանսիական տնտեսական գործակցությունը խորացնելու նոր փաստաթուղթն է, ստորագրվեց Փարիզում: Մեր երկրի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի գլխավորած աշխատանքային խմբի առաջին համատեղ նիստին որոշեցին գործակցության ոլորտներն առաջիկա 5 տարվա համար: Ֆրանսիական կողմը լուրջ է տրամադրված, կա նաև վարկ տրամադրելու ցանկություն: Ծրագրերը ճանապարհաշինության, կրթական ծրագրերի, բնապահպանական ոլորտներում են:
Հայ և ֆրանսիացի գործարարների շփումներն ակտիվացնելու համար պայմանավորվել են պատվիրակությունների փոխայցելություններ և տնտեսական միջոցառումներ կազմակերպել, նաև Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության նոր ծրագրեր սկսել:
Ենթակառուցվածքների, քաղաքաշինության, էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, նորարարության և բարձր տեխնոլոգիաների, առողջապահության ոլորտների ծրագրերի հեռանկարային նոր մանրամասները հայտնի կլինեն Երևանում կամ Փարիզում՝ աշխատանքային խմբի հաջորդ քննարկմանը, նախնական պայմանավորվածությամբ՝ 2022-ի հունվարին: