Հայաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել:
«1991 թ. այս օրը Ուկրաինայի և Հայաստանի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։ Մենք պատրաստ ենք կառուցողական կերպով զարգացնելու երկկողմ հարաբերությունները՝ մեր փոխշահավետ համագործակցությունն է՛լ ավելի ամրապնդելու համար»,- նշված է գրառման մեջ։