Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երդմնակալության արարողությունից հետո հանդիպել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ:
Կարևորելով երկու մայրաքաղաքների միջև ձևավորված ջերմ և բարեկամական հարաբերությունները՝ Հրաչյա Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ փոխադարձ կապերը կամրապնդվեն նոր ծրագրերով:
Շնորհավորելով Երևանի գործընկերոջը՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հաջողություններ է մաղթել Երևանի քաղաքապետի պատասխանատու աշխատանքում: