Խորհրդային իշխանություններն ի սկզբանե թերագնահատել են ԽՍՀՄ-ում ազգամիջյան խնդիրների մասշտաբը: Երկիրը կարելի էր պահպանել նույնիսկ 1991 թ. օգոստոսյան պուտչից հետո՝ Ինքնիշխան պետությունների միություն կազմավորելու միջոցով: Այդ մասին հայտարարել է ԽՍՀՄ առաջին և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը, փոխանցում է ТАСС-ը:
Նրա խոսքով՝ Ինքնիշխան պետությունների միությունը կդառնար կոնֆեդերատիվ պետություն՝ հանրապետությունների ավելի լայն լիազորություններով:
«Մասնավորապես, հանրապետությունները կդառնային ՄԱԿ-ի անդամ, իսկ Միությունը կպահպաներ իր տեղն Անվտանգության խորհրդում։ Կպահպանվեին միասնական զինված ուժերը, միջուկային զենքի վերահսկողությունը։ Ես վստահ եմ, որ դա շատ ավելի լավ կլիներ, քան այն, ինչ տեղի ունեցավ ԽՍՀՄ փլուզումից հետո»,- ասել է Գորբաչովը:
1991 թ. դեկտեմբերի 25-ին Միխայիլ Գորբաչովը պաշտոնապես հեռացավ ԽՍՀՄ նախագահի պաշտոնից: