Բրիտանացիների 62%-ը հավատում է, որ 2022 թ. վարչապետ Բորիս Ջոնսոնը կդադարի զբաղեցնել այդ պաշտոնը, իսկ 25%-ը դա քիչ հավանական է համարում: Այս մասին է վկայում Ipsos MORI-ի հարցումը։
2019 թ. Պահպանողական կուսակցության օգտին քվեարկածների 58%-ը հավատում է Ջոնսոնի հեռանալուն:
Երկրի վարչապետի ժողովրդականության անկումը հիմնականում կապված է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի նրա մեթոդների հետ: Բրիտանացիների մեծ մասը վստահ է, որ կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը 2022 թ. միայն կվատանա: 65%-ը հավատում է նոր ազգային լոքդաունին, 62%-ը սպասում է նոր շտամի ի հայտ գալուն, որի դեմ պատվաստանյութերը չեն օգնի, և 69%-ը վստահ է, որ վիրուսի դեմ սահմանափակումները չեն վերացվի:
Հարցման մասնակիցների 49%-ը կարծում է, որ 2022 թ. աշխատողները չեն կարողանա վերադառնալ գրասենյակներ և ստիպված կլինեն շարունակել մասնակիորեն աշխատել տնից:
Բրիտանացիների մոտ 36%-ը հավատում է, որ իրենց ֆինանսական վիճակը կբարելավվի, 50%-ը դա քիչ հավանական է համարում։